Իրանը հավատարիմ է Թեհրանի միջուկային ծրագրով Համատեղ գործողությունների համընդգրկուն պլանի իրականացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին՝ բացելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ միջուկային համաձայնագրի իրականացման հարցերի շուրջ բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անցյալում մեր երկխոսությունը շատ արդյունավետ է եղել, եւ մենք ապագայում եւս նման բնույթի հույս ունենք: Իրանը, ինչպես մենք բոլորս, հավատարիմ է համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին: Մենք ուրախ ենք ինչպես կարծիքներ փոխանակելուն, այնպես էլ այն խնդիրները քննարկելուն, որոնք այսօր կանգնած են համաձայնագրի առաջ»,- ասել է Արաքչին:
Նա հավելել է, որ Թեհրանն ու Մոսկվան «հրաշալի եւ կառուցողական» համագործակցում են ինչպես երկկողմանի ոլորտներում, այնպես էլ միջազգային խնդիրների լուծման ոլորտում:
«Մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել»,- ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:




























