Թերթի տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը բավարարել է Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության միջնորդությունն ու երկամսյա կալանք է կիրառել Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի արդեն նախկին պետ Գեւորգ Նիկոլյանի նկատմամբ:

Վերջինս մեղադրվում էր խարդախութայն մեջ: Այդ փաստի բացահայտումից հետո նա դիմել էր փախուստի եւ գնտվում էր հետախուզման մեջ: