Samsung Galaxy Note 7-ի սեփականատերերը դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ։ Պարզվում է, որ մոդելի մոտ խնդիրներ են առաջացել հենց վաճառքի մեկնարկից հետո, փոխանցում է Life–ը։

Այս պահին հայտնի է, որ դատարանում 5 նման գործ կա, իսկ առաջին լսումը պետք է կայանա առաջիկա ամիսներին։ Ակնկալվում է, որ Samsung–ը ստիպված է փոխհատուցել բոլոր տուժածների ֆինանսական եւ բարոյական վնասը, քանի որ անցյալ ամռանը օգտատերերը դիմել էին աջակցության ծառայություն, որտեղ նրանց մեղադրել էին խարդախության մեջ։