Իսրայելցի եւ ռուսաստանցի դիվանագետները փորձում են հասնել Ալեքսանդր Լապշինին այցելելու թույլտվությանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Քսենյա Սվետլովան, որը մասնակցում է բլոգերի ազատագրման համար պայքարին:
«Նրան ինչ-որ գերտեմպերով արտահանձնեցին, եւ տվյալ պահին, իսկ ես կապ եմ պահպանում նրա կնոջ հետ, մենք նույնիսկ չգիտենք, թե նա կոնկրետ որտեղ է գտնվում, եւ Իսրայելի հյուպատոսին դեռեւս թույլ չեն տվել նրա մոտ գնալ»,- ասել է Սվետլովան՝ հավելելով, որ իսրայելական եւ ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները փորձում են հասնել նրան այցելելու թույլտվությանը:
«Ես անչափ մտահոգ եմ նրա ճակատագրով: Նրան երեկ միանգամայն արտակարգ կերպով Բելառուսից Ադրբեջան են տեղափոխել: Փակ դեմքերով 4 մարդիկ նրան տարել են ձեռնաշղթայված: Ասես նա նվազագույնը Աբու Բաքր ալ-Բաղդադին էր ( «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարը): Մինչդեռ խոսքն ընդամենը իսրայելցի բլոգերի մասին է: Ներկայումս մենք անգամ չգիտենք, թե որտեղ է կոնկրետ գտնվում, որ կառույցի մոտ, ով է նրան պահում: Այս ամենը մեծ անհանգստություն է առաջացնում»,- ասել է Սվետլովան:




























