Թերթը նշում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սեփական բիզնեսի հիմքերը առաջիկայում գնալով թուլանալու են։

Նրան պատկանող «Մխոց» ՍՊԸ-ն, որը բանակի հիգիենիկ պարագաների մատակարարն է, խուսափել է կատարել 500 հազար դրամի հարկային պարտավորությունները, սակայն այս պատմությունից հետո նրան ակնարկել են խելոք վճարել հարկերը... եւ նա անմիջապես վճարել է։

Թերթը հայտնում է նաեւ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձամբ հանդիպել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հավաստիանալու, որ զինվորականներից դրամ շորթելու մեջ կասկածվող Ռոժ մականուոնվ Վարդան Մարտիրոսյանին եւ նրա համախոհ Արթուր Կարապետյանին գրավով բաց թողնելու՝ դատարանի որոշումները բողոքարկվելու են: Աղվան Հովսեփյանը նախօրեին տվել է այդ խոստումը:

Ի դեպ, Մարտիրոսյանն ու Կարապետյանը Խաչատուրովի հովանավորյալներն են: