Հայտարարվել են Crunchies-ի 10-րդ ամենամյա մրցանակի հաղթողների անունները 11 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն տեխնոլոգիա» եւ «Լավագույն սթարթափ»: Այս արարղոության նորույթն էր լավագույն սթարթափ հոլովակ մրցանակը:
Հաղթողներն ընտրվել են ժյուրիի քվեարկությամբ, որը մի քանի շաբաթ է տեւել: NEWS.am-ը ներկայացնում է դրանցից ամնեահետաքրքիրները:
Լավագույն տեխնոլոգիա՝ CRISPR- Cas9
CRISPR-ը կարճ պալինդրոմային կրկնողություններ են, որոնք կանոնավոր խմբերով են տեղադրված: Գենոմների ուղղորդված խմբագրման CRISPR-Cas-ը ժամանակակից գենային ինժեներիայի հեռանկարային ուղղություն է համարվում: Համակարգը կարող է արմատապես փոխել ոչ միայն ամբողջ մարդկության գենետիկ ծածկագրերը, այլեւ արմատապես ներգործել մեր առողջապահության, սնվելու համակարգի, գյուղատնտեսության եւ նույնիսկ արտադրության վրա:

Տարվա սարքը՝ Snapchat Spectacles
.jpg)
2016 թվականին ոչ մի գաջեթ այնպիսի աղմկալից հաջողություն չի ունեցել, ինչպես Snapchat ակնոցը: Տեխնոլոգիան ինքնին հեղափոխական չէ, սակայն լրատվամիջոցներում ստեղծված աղմուկը եւ արհեստական դեֆիցիտը աներեւակայելի իրարանցում են առաջացրել, որի հետեւանքը գերերկար հերթերն էին:
Լավագույն հավելվածը՝ Pokémon GO
.jpg)
Թողարկումից հետո ընդամենը մեկ շաբաթում Niantic-ի մշակած խաղը մեծ տարածում է գտել՝ արագորեն գլոբալ երեւույթ դառնալով: Հավելվածը դուր է եկել ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին՝ հեղինակների համար ապահովելով 500 մլն դոլարի շահույթ:
Լավագույն սթարթափ հոլովակը՝ Snapchat Spectacles
https://youtu.be/XqkOFLBSJR8
Ամենազիլ նոր սթարթափը՝ Otto
Otto սթարթափն ուղղված է մայրուղու որոշակի հատվածներում բեռնատարների ավտոմատ կառավարման հնարավորության զարգացմանը: Մշակվող տեխնոլոգիան եւ լուծումները բեռնատարիների վրա տեղակայվելուց հետո նախատեսված են հեռավոր ուղեւորությունների անվտանգությունը բարձրացնելու համար եւ վարորդներին թույլ են տալիս ճանապարհին մի փոքր նիրհել կամ ճաշել:
Լավագույն սթարթափը՝ Slack
Ընկերությունը հիմնել է Սթյուարթ Բաթերֆիլդը, որը Flickr ֆոտոհոսթինգի համահիմնադիրներից մեկն է: Ընկերության գլխավոր արտադրանք Slack-ը դիրքորոշվում է որպես «Skype-ը եւ ներկորպորատիվ էլեկտրոնային փոստը սպանող»: Հավելվածը նախատեսված է աշխատակիցների միջեւ չաթեր ներդնելու եւ զրուցելու համար: 2013-ին թողարկված Slack կորպորատիվ մեսենջերը 2016-ի գարնանը ներդրողները 3,8 մլրդ դոլար են գնահատել:

Crunchies մրցանակը հիմնադրվել է 2008 թվականից եւ հանձնվում է Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերություններին եւ ՏՏ ոլորտում վենչուրային կապիտալիստներին: Հովանավորների եւ կազմակերպիչների թվում են GigaOm, TechCrunch, VentureBeat վեբկայքերը:




























