Ռուսաստանից Իրանին Ս–400 ՀՀՊ համալիրներ մատակարարելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջաղարյանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Իրանին Ս–400 ՀՀՊ համալիրներ մատակարարելու մասին պարբերաբար հայտնվող ինֆորմացիոն «արտահոսքերը» չեն համապատասխանում իրականությանը»,– ասել է նա։

Դիվանագետը նաեւ նշել է, որ այս պահին Մոսկվան ամբողջովին փակել է Իրանին Ս-300 մատակարարելու պայմանագիրը։ «Անցյալ տարի Ռուսաստանմ ամբողջովին ավարտին է հասցրել Իրանին Ս-300 ԶՀՀ մատակարարելու իր պարտավորությունները»,– ասել է դեսպանը եւ նշել, որ ՌԴ ՕՏՈւ–ն կօգտագործի Իրանի ռազմական ենթակառուցվածքներ Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունների համար, եթե Մոսկվան եւ Թեհրանը դա անհրաժեշտ համարեն։