ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է առաջարկը, որով նախատեսվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապան կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Դրանց փոխանցմամբ՝ այդ առաջարկի շուրջ խորհրդատվություններ են ընթանում որոշ գերատեսչությունների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ–ը պատժամիջոցներ էր ընդունել Իրանի Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հետ կապ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ։




























