Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է գործել իր կողմից ընդունած կարգախոսին համապատասխան՝ «առավելագույն անորոշություն՝ նվազագույն փաստեր եւ տրամաբանություն»։
Այս նույն ոճով Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը փորձել է իր կողմից վերահսկվող լրատվամիջոցների օգնությամբ տարածել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զոհերի մասին տեղեկատվությունը՝ այն համեմեմլով այսօրվա հետ կապ չունեցող լուսանկարներով։ Այժմ գերատեսչությունը ավելի հեռուն է գնացել՝ տեղեկատվությանը կցելով կասկածելի ծագման եւ ավելի կասկածելի պարունակությամբ տեսանյութ։
Ինչպես պնդում է Ադրբեջանի ռազմական նախարարությունը, փետրվարի 7–ին ժ. 16:55 –ից սկսած Ղարաբաղի զինված ուժերը, իբր, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը՝ դրա քողի տակ փորձելով դիվերսիա իրականացնել։ Տեղեկատվության մեջ նշված, ինչպես նաեւ հաջորդ երկու ժամերին դե ցերեկային լուսավորություն է, մինչդեռ ներկայացված տեսագրությունը արված է գիշերը։
Պակաս տարակուսանք չի առաջացնում հետեւյալ ձեւակերպումը. «Սակայն ադրբեջանական ստորաբաժանումների աչալրջության արդյունքում թշնամու գործողությունները նախապես էին բացահայտվել»։ Ինչպես ասում են՝ նախապես ինչ–որ բան կարող ես պարզել միայն այն դեպքում, երբ սանդրանքի մեջ մատդ խառն է։




























