BeatsX անլար ականջակալները, որոնք ներկայացվել էին iPhone 7 եւ iPhone 7 Plus սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ, վաճառքի կհանվեն ուրբաթ, փետրվարի 10–ին, հաղորդում է Gazeta–ն։

Apple ընկերությունը իր նոր սմարֆոնների շնորհանդեսի շրջանակներում խոստացել էր անլար ականջակալները թողարկել «մոտակա ժամանակներում», սակայն դրանց վաճառքի ժամկետները անընդհատ հետաձգվում էին։

BeatsX ականջակալների արժեքը կկազմի 150 դոլար։ Սկզբնական շրջանում վաճառքի կհանվեն միայն սեւ եւ սպիտակ ականջակալները, իսկ ավելի ուշ կհայտնվի նաեւ կապույտ տարբերակը։