Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հեռախոսազրույց է ունենցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման, նախորդ տարեվերջին Լուկաշենկոյի Ադրբեջան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու է զարգանալ։

Այնուհետեւ Ալիեւը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմից եւ անձամբ նախագահ Լուկաշենկոյին՝ «Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցում արդար դիրքորոշման ցուցադրման եւ հաստատակամ քայլերի համար», գնահատել է այն քայլը  որպես օրեքնի գերակայության եւ միջազգային կոնվենցիաների պահպանմանն ուղղված քայլ, Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության դրսեւորում»։

Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերրթին, շնորհակալություն է հայտնել Ալիեւին երախտիքի խոսքերի համար։