Ղազախստանի Հանրապետության Պետրոպավլովսկի քաղաքային դատարանում գտնվում է ղազախցի նկարիչ Վալերի Կրեստնիկովի հայցն ընդդեմ կիսաֆաբրիկատ սնունդ արտադրող տեղական ընկերության:

Նկարիչը ստիպված է եղել դիմել դատարան, քանի որ ընկերությունը 4 տարի օգտագործել է Կրեստնիկովի «Աբիլի պատանեկությունը» նկարի պատկերը իր «Բատիր» պելմենիների տուփերի վրա: Նկարի հեղինակը դրա համար ոչ մի կոպեկ չի ստացել: Սակայն այդ հանգամանքը շատ է վրդովեցրել նկարիչին, ինչպես նաեւ սանէպիդկայանին, որը չի գնահատել մթերքի որակը:

Պարզվել է, որ պելմեններ արտադրող ընկերությունն առաջին անգամ չէ , որ առնչվում է քոփիռայթի հարցերին: 2009 թվականին «Ռազմակսի» դեմ առարկություններ էր ներկայացրել  ТНТ հեռուստաընկերությունը: Առանց հեռուստաընկերության համաձայնության` վերամշակողները սկսել էին արտադրել պելմեններ «Նաշա ռաշա» ապրանքանիշով եւ «Ողջ երկիրն ասում է «Այո» գովազդային կարգախոսով: Պելմենների տուփերի վրա զետեղված են եղել նաեւ Միխայիլ Գալստյանի եւ Սերգեյ Սվետլակովի նկարները: Սակայն, Ղազախստանի իրավապահ մարմինները հրաժարվել են գործ հարուցել տվյալ փաստի առնչությամբ, փոխանցում է «Սուսանին» պորտալը:

Գործը կարելի էր լուծել համերաշխության համաձայնությամբ եւ բոլորին ձեռնտու փոխհատուցմամբ, ինչի մասին հայցվոր կողմը չէր դադարում հայտնել պատասխանող կողմին: Սակայն դա բոլորովին չէր մտնում գործարարների ծրագրերի մեջ: Այդ գործի քննությունը կշարունակվի ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին:

Ֆոտո: www.allcomedyclub.ru