Սփյուռքի գործարարների հետ հարկավոր է մշտական կապ պահել: Փետրվարի 9-ին կառացած կառավարության նիստում հանձնարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մեկ շաբաթվա ընթացքում տնտեսական զարգացման եւ ներդրումների եւ սփյուռքի նախարարությունները պետք է հեռանկարային ներդրումային ծրագրեր հավաքեն եւ դրանց ծանոթացնեն արտերկրի հայ գործարարներին:

«Հարկավոր է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության բոլոր ուղիներով նրանց հետ կապ պահել»,- հավելել է Կարապետյանը: