Nokia ֆիննական ընկերությունը պլանավորում է գնել ծրագրային ապահովում մշակող Comptel ֆիննական ընկերությունը։ Այս մասին ասված է Nokia–ի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Այդ նպատակով ընկերությունը մոտ ժամանակներս մրցութային առաջարկ կանի։ Ենթադրվում է, որ մրցույթը բաց կլինի փետրվարի 27-ից 4 շաբաթով։ Գործարքի գումարը կկազմի 347 մլն եվրո։

Nokia–ից հայտնել են, որ այդպիսով ուզում են բարելավել ծրագրային ապահովման ապրանքների եւ ծառայությունների ռազմավարությունը։