Իսրայելա-թուրքական հարաբերությունների լարման վերջին ֆոնի վրա մեծացել է հավանականությունը, որ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ժամանակ իսրայելական լոբբին կաշխատի անցկացնել այդ փաստաթուղթը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ Կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրը:

Դրա հետ մեկտեղ, աղբյուրի հաղորդմամբ, պաշտոնական Թել-Ավիվի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ չի փոխվի:

«Դժվար թե Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների լարումը լուրջ բնույթ կրի»,-նշել  է նա: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման հավանականությունը մեծանում է նաեւ Վաշինգտոնի` Անկարայի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի ֆոնի վրա, քանի որ վերջինս ձախողեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը Կոնգրեսում հնարավոր է քննարկման դրվի այս տարվա վերջին, կամ մյուս տարվա սկզբին: