Google–ը եւ կանանց հագուստի Ivyrevel ինտերնետ խանութը, որը H&M խմբի կազմում է, հագուստ է մշակում մարդու անձնական տվյալների հիման վրա, հայտնում է Lenta–ն։
Հագուստը կկարեն Android–ի համար հավելվածի միջոցով հավաքած տվյալների հիման վրա։ Օրինակ՝ ծրագիրը կհետեւի հեռախոսի տիրոջ տեղաշարժին եւ կպարզի նրա գտնվելու վայրը։ Հագուստի մոտավոր արժեքը 99 դոլար է, հավելվածի բետա տարբերակը պլանավորում են գործարկել մինչեւ 2017–ի վերջը։











