Հարձակման ենթարկված Ալեքսանդր Լապշինին ցուցադրության հանեցին ադրբեջանցի լրագրողների առաջ Բելառուսից Ադրբեջան արտահանձնվելուց հետո։  Այս մասին eurasianet.org կայքում գրում է Գեորգի Լոմսաձեն։

Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանը վաղուց է փորձում Ղարաբաղն առնել Բաքվի իշխանության տակ միջազգային մեկուսացման ճանապարհով։ Այդ նպատակով սեւ ցուցակում են հայտնվում Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկները։ Սակայն առաջին անգամ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ օտարերկրյա քաղաքացին այլ երկրում կալանավորվի եւ հանձնվի Բաքվին։

Վերլուծաբանը կարծում է, որ 40-ամյա բլոգերը, հնարավոր է, աշխարհաքաղաքական հանգամանքների զոհ է դարձել։ «Լուկաշենկոն Ռուսաստանի նկատմամբ ավելի ու ավելի թշնամական քաղաքականություն է վարում եւ հույսը դրել է Ադրբեջանի վրա՝ որպես ռուսական էներգակիրների մատակարարման այլընտրանք։ Հենց այդ հանգամանքներն էլ անհաջող դասավորվեցին Լապշինի համար»,– գրում է հեղինակը։

Լոմսաձեն կարծում է, որ Իսրայելը Ադրբեջանի առանցքային դաշնակիցն է սպառազինությունների եւ էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցում։ Եվ դա Լապշինի ամենամեծ հույսն է։ «Անցյալ շաբաթ Լուկաշենկոն խորհրդավոր կերպով հայտարարեց, որ եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մի մազ անգամ չի ընկնի»,– գրում է հեղինակը։