Այս տարի կայանալու է իր 10–ամյակը նշող iPhone սմաթրֆոնի հոբելյանական թողարկումը։ Այն կարող է իր OLED–դիսփլեյի հաշվին նախորդ մոդելներից ավելի շատ արժենալ, հաղորդում է  Engadget–ը։

Սպասվում է, որ 2017 թվականին Apple ընկերությունը կներկայացնի առայժմ iPhone X անունը ստացած իր նոր մոդելը, որը կարող է արժենալ 1000 դոլար՝ օրգանական լուսադիոդների տեխնոլոգիայով կառուցված  նոր OLED–էկրանի հաշվին։ Ներկայում Apple–ի բոլոր սմարթֆոնները ունեն LCD–էկրան, որի արժեքը շուկայում կրկնակի պակաս է։