Համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ ոչ այնքան վաղուց բացված ամերիկյան EventGeek ստարտապը մտադիր է գրասենյակ բացել Երեւանում։ NEWS.am -ի թղթակցին հաջողվել է կապվել ընկերության հիմնադիրներից մեկի՝ Ալեքս Պատրիկվինի հետ։

Նա հաստատել է, որ շահագրգռված է աշխատել Երեւանում, բայց նշել է, որ խոսքը դեռ քովորքինգի մասին է, այսպես ասած կոլեկտիվ գրասենյակի, այլ ոչ թե առանձին մասնաճյուղի։ ՀԻմա Հայաստանում ընկերությունը փնտրում է տաղանդավոր դիզայներների ։ Սկզբում կես դրույքով, բայց ծրագրում է ժամանակի ընթացքում ընդլայնել համագործակցությունը։

Y Combinator S16 -ին մասնակցելուց հետո EventGeek–ի՝ բիզնես միջոցառումների ծրագրման հարթակի հիմնադիրները տեղափոխվել են նոր գրասենյակ՝ Սան Ֆրանցիսկո։ Օգոստոսին նրանց հաջողվել է առաջին փուլի ժամանակ ներգրավել 120 հազար դոլար HIVE–ից։ Առջեւում նրանց սպասում է IBTM World Tech–ի եզրափակիչը։ Ընկերությունը շարունակում է նվաճել նոր բարձունքներ ինդուստրիայում, համալրելով հաճախորդների ցուցակը այնպիսի գրասենյակներով,ինչպիսին են Heroku and Meltwater–ը։

EventGeek -ը միասնական հարթակ է հաճախորդի ընկերության բոլոր միջոցառումները կառավարելու համար։ Այն թույլ է տալիս հետեւել հսկիչ ցուցակներին, գրաֆիկներին, բյուջեին ու շատ այլ բաների։ Կարելի է տեսակավորել ըստ ժամկետի, գտնվելու վայրի, իրադարձության տեսակի կամ էլ ընթացիկ կարգավիճակի։ Ընդհանուր առմամբ հարթակը օգնում է անցկացնել մշտադիտարկում ու բարելավել մարկետինգային արշավներըROI -ն։