Վրաստանի Երկաթգծերի եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջեւ բանակցություններ են տարվում միջազգային ուղերթների տոմսերը մեկ միասնական համակարգով վաճառելու ուղղությամբ:
Նշված «Օրիոն» համակարգը մշակվել է Վրացական երկաթուղիների կողմից եւ ներկայումս գործում է միայն ներքին չվերթների համար:
Նախագծի իրականացման դեպքում սպասվում է հանգստացողների քանակի կտրուկ աճ ոչ միայն Սեւ ծովի ափին, այլեւ այլ հանգստավայրերում:
Նախագիծը նախատեսվում է գործարկման դնել մինչեւ հաջորդ հանգստյան շրջանը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի սկզբին Հարավկովկասյան երկաթուղիները նշանակալիորեն բարձրացրել են տոմսերի գները` միջինում 35 տոկոսով:





























