Google-ը YouTube-ի օֆլայն տարբերակն է գործարկել: Հավելվածը կոչվում է YouTube Go եւ ստեղծված է հատուկ այն շրջանների համար, որտեղ ցանցի հետ կապված խնդիրներ կան: Այս մասին գրում է Oane-ն:
Ներբեռնված նյութը Bluetooth-ի օգնությամբ կարելի է փոխանցել այլ սարքերի: Ներկայում YouTube Go-ն հասանելի է Android-ի օգտատերերի համար, առաջիկայում հասանելի կլինի նաեւ այլ օպերացիոն համակարգերի համար:
Առաջին անգամ հավելվածը ներկայացվել է անցյալ տարվա սեպտեմբերին, Հնդկաստանի Դելի քաղաքում: Ծրագիրը շատ փոքր է եւ հնարավոր է ներբեռնել նաեւ Jellybean-ով (Android 4.1) հեռախոսներում:
YouTube Go-ն կարող են ներբեռնել միայն զարգացող երկրների մի քանի շրջաններում, սակայն համացանցում արդեն կողմնակի ռեսուրսներից այն ներբեռնելու հնարավորություն է հայտնվել:




























