Երկրի հարավ-արեւմուտքում սպանվել է մեքսիկական «El Golfo» թմրակարtելի առաջնորդներից մեկը:

Էզեկիլ Կարդենաս Գիլենը, ով հայտնի է Տոնի Տորմենտա մականունով, ոչնչացվել է Մարմատոս քաղաքում զինվորականների հետ տեղի ունեցավ փոխհրաձգության ժամանակ:

ԱՄՆ-ի հետ սահմանային Տամաուլիպաս եւ Նուեւո-Լեոն նահանգներում տեղակայված «El Golfo»-ն, վճռորոշ դեր է կատարում Մեքսիկայի արեւելյան հատվածով թմրանյութ տեղափոխելու գործում, հայնում է  Lenta.ru-ն:

2009 թվականի հուլիսին ԱՄՆ-ն թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեղադրանք է առաջադրել հանցավոր խմբավորման 4 առաջնորդներին, այդ թվում նաեւ Գիլենի դեմ, ինչպես նաեւ սառեցրել է նրանց հաշիվները: