Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ միասին կշարունակի ջանքեր ձեռնարկել՝ ուղղված կողմերի դիքորոշումների մոտեցմանը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Ցավոք, միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ զինված միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծումը եւ հակամարտության գետում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնումը մինչ օրս այդպես էլ դեռեւս իրականացված չեն»,- նշել է դիվանագետը: Ավելին՝ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին ռազմական բախումներ են եղել արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ հայ զինծառայողներ են զոհվել, հարձակված ադրբեջանցի զինվորներից մեկը սպանվել է Հայաստանի տարածքում:
«Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, հանդես է գալիս Անդրկովկասում խաղաղության եւ կայունության վերադարձի օգտին: Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ կշարունակենք ջանքեր ձեռնարկել՝ ուղղված կողմերի դիքորոշումների մոտեցմանը»,- ասել է Վոլինկինը:




























