Միլիոնավոր իրանցիների մասնակցությունը բահմանի 22-ի (փետրվարի 10-ին լրացավ Իրանում Իսլամական հեղափոխությոն 38-րդ տարեդարձը) հանրահավաքին ազգային իշխանության ցուցադրությունն է եւ «Սպիտակ տան սխալ հայտարարություններին պատասխանը»: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է ի պատիվ Իսլամական հեղափոխության հաղթանակի հանրահավաքում ելույթ ունենալիս, փոխանցում է ԻՐՆԱ-ն: 

Նրա խոսքով՝ միլիոնավոր իրանցիներ փողոց են դուրս եկել՝ Սպիտակ տան պաշտոնյաներին հստակ պատասխանելու, որ չեն հրաժարվի իրենց հեղափոխությունից եւ չեն շեղվի հանգուցյալ իմամ Խոմեյնիի եւ իսլամական ղեկավարության ճանապարհից:

Միլիոնավոր իրանցիներ մասնակցել են համազգային հանրահավաքներին՝ ամբողջ երկում նշելու Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձը: