Հաիթիում «Թոմաս» փոթորիկը խլել է նվազագույնը 6 մարդու կյանք: Այն նաեւ ջրհեղեղ է առաջացրել երկրի արեւմտյան հատվածում, որտեղ տեղակայված են 2010 թվականի սկզբին եղած երկրաշարժից տուժածների ճամբարները:
Փոթորկի կենտրոնում քամու արագությունը կազմում է 135 կմ/ժ: Փոթորկից տուժել է նաեւ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը: Քաղաքի փողոցները վերածվել են առուների:
Օդերեւութաբանների հաղորդմամբ, մոտ ժամանակներս հնարավոր է մեղմանա ուժեղ քամին:





























