NASA-ի գիտնականները պարզել են, որ կարմիր գաճաճների շուրջը պտտվող եւ բնակելի գոտում գտնվող մոլորակները ջրից եւ թթվածնից զուրկ են: Դա վկայում է, որ Proxima b էկզոմոլորակը, որը հայտնի է նաեւ որպես Երկրորդ Երկիր, կյանքի համար պիտանի չէ: Այս մասին հայտնում է Gizmodo-ն:
Հետազոտողները մոդելավորել են կարմիր գաճաճների արձակած ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մոլորակների մթնոլորտի վրա: Պարզվել է՝ էկզոմոլորակները ծնող աստղերից բավական հեռավորության վրա են գտնվում (այսինքն՝ բնակելի գոտում են տեղադրված), որպեսզի դրանց վրա հեղուկ ջուր լինի, դրանց մթնոլորտն «ուռչում» է բարձր էներգետիկ ճառագայթմամբ: Երկնային մարմինները մեծ մասամբ թթվածինը կորցնում են, ինչը բացառում է դրանց մակերեւույթին հեղուկ ջրի առկայությունը:
Գիտնականների հաշվարկով՝ Երկրին ամենամոտ Proxima b էկզոմոլորակը 2 ժամը մեկ ենթարկվում է աստղային էներգիայի հոսքի ազդեցության: Դա նշանակում է, որ այն ամբողջությամբ թթվածինը կկորցնի 10 մլն տարում:
Հետազոտությամբ նվազում է կյանքի համար պիտանի մոլորակների հայտնաբերման հավանականությունը, քանի որ Արեգակնային համակարգին ամենամոտ մեծ թվով աստղեր կարմիր գաճաճներ են:




























