«Թուրքական ավիաուղիներ»-ի Օսլո-Ստամբուլ չվերթի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը շարունակում է բազմաթիվ արձագանքներ գտնել Թուրքիայում։

Հայտնի է, որ Օսլո-Ստամբուլ չվերթի արտասահմանցի ուղեւորներից մեկը, ով եղել է հարբած վիճակում,  Օսլոյում իր ուղեբեռի ավել քաշի հետ կապված վիճաբանության մեջ է մտել «Թուրքական ավիաուղիներ»-ի աշխատակիցների հետ։  Այնուհետ վճարել է ուղեբեռի ավել քաշի համար եւ նստել ինքնաթիռ, սակայն իր արկածները շարունակել է այնտեղ։

Հարբած ուղեւորին հաջողվում է մի խառնաշփոթ ստեղծել ինքնաթիռում, որի ընթացքում ուղեւորների միջեւ սկսվել է կատաղի ծեծկռտուք։

Ծեծկռտուքը տեսագրել է ուղեւորներից մեկը։