Հայ ռազմական գործիչ, ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ մայոր, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համակայկական հասարակական հայրենասիրական կազմակերպության ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակի տոնակատարությանը՝ հաշվի առնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին Մինսկի որոշումը։

Իր Facebook–յան էջում Կոմանդոսը հրապարակել  Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի հրավերքը ու իր պատասխանը։ «Հարգելի Իվան Վասիլիի, շնորհակալ եմ Ձեզ հրավերքի համար , բայց հաշվի առնելով, որ ես եղել եմ Ղարաբաղում, ես չեմ կարողանա մասնակցել Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի ստեղծման 90-ամյակին»,- ասվում է գեներալ մայոր Արկադի Տեր –Թադևոսյանի պատասխանում։

Ռուսաստանի, Իսրայելի ու էլի մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Իրականում մեղադրանքները շինծու են ու ուղղակիորեն խախտում են խոսքի ազատությունը, ինչի մասին Ադրբեջանի իշխանությունների հիշեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական կառույցների ներկայացուցիչները։

Ռուսաստանն ու Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման մասին որոշման չեղարկմանը։ Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս տված մամուլի ասուլիսից հետո առավել քան ակնհայտ դարձավ, որ արտահանձնումը կկայանա։ Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին հասցրել են Բաքու։