Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը սոցիալական ոլորտին առնչվող կարեւորագույն օրենքներ է ստորագրել:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», ինչպես նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները:



























