Շվեդիայի թագավորը Կառլ-Գուստավ 16-րդը մասնակցել է վայրի օրգիաների, կապեր է ունեցել հանցավոր տարրերի հետ: Սկանդինավյան միապետի կյանքի այդ նուրբ մանրամասները հրապարակվել են «Կառլ-Գուստավ 16-րդ. ակամա միապետ» գրքում:

Այսպես, միապետը պարբերաբար սեքսով է զբաղվել մի քանի կանանց հետ, այցելել ստրիպտիզ, տեւական ժամանակ հանդիպել է երգչուհի եւ մոդել Կամիլլա Հենեմարկի հետ, այցելել ակումբներ, որտեղ եղել են մաֆիոզներ եւ այդպես շարունակ:

Ինքը՝ թագավորը տեղեկատվությունը շատ զուսօ է մեկնաբանել: «Ես խոսել եմ ընտանիքիս եւ թագուհու հետ: Մենք որոշել ենք շրջել այդ էջը եւ առաջ գնալ, քանի որ խոսքը գնում է մի բանի մասին, որ շատ վաղուց է եղել»,- ասել է նա:

Կառլ-Գուստավ 16-րդի կնոջ՝ Սիլվիայի արձագանքը դեռ անհայտ է: