Նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աստրախանում, հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նախարարների բանակցությունների օրակարգում են եղել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: