Նոյեմբերի 8-ից 13-ը Երեւանում կայանալու է իտալական կինոյի շաբաթը:

Ցուցադրվելու են 6 ֆիլմեր: Դա Անջելո Լոնգոնիի «Կարավաջո», Ֆաուստո Բրիցցիի «Գիշերը քննությունից առաջ՝ այսօր», Պուպի Ավատիի «Ջովաննիի հայրը», Միկելե Պլասիդոյի «Սեր անվանումով ուղեւորությունը», Ռոբերտո Ֆաենցայի «Փոխարքան» ֆիլմերն են:

Հանդիսատեսների մեջ հետաքրություն կառաջացնի Ջուլիանո Մոնտալդոյի «Հրեշը Սանկտ-Պետերբուրգից» ֆիլմը, որը պատմում է հայտնի ռուս գրող Դոստոեւսկու մասին: Ֆիլմում ներկայացված է գրողի կյանքը սիբիրյան աքսորի տարիներին: