Այսօր, նոյեմբերի 6-ին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին` 27-րդ տուրի հանդիպումները: Երեւանի Ուլիսը ոչ ոքի` 1:1 հաշվով խաղաց Շիրակի հետ եւ երկրորդ տարին անընդմեջ նվաճեց բրոնզե մեդալները: Ուլիսի հետ երրորդ տեղի համար պայքարած Միկան անսպասելի պարտություն կրեց Իմպուլսից` 1:2: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Ուլիսն ունի 52, Միկան` 46 միավոր:

Չեմպիոնի կոչման համար պայքարող Բանանցը նվազագույն հաշվով առավելության հասավ Կիլիկիայի նկատմամբ եւ 61 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Փյունիկը, որն ունի 59 միավոր 27-րդ տուրի Գանձասարի հետ հանդիպումը կանցկացնի վաղը, նոյեմբերի 7-ին:

27-րդ տուր

Ուլիս - Շիրակ` 1:1
Գոլերը` Շոթա Ջիքիա, 19 (Ուլիս), Մկրտիչ Նալբանդյան, 39 (Շիրակ)

Իմպուլս - Միկա` 2:1
Գոլերը` Ալբերտ Հովակիմյան, 1, Տիգրան Ոսկանյան, 57 (Իմպուլս), Բոտի Դեմել, 24 (Միկա)

Բանանց - Կիլիկիա` 1:0
Գոլը` Արսեն Բալաբեկյան, 73