Մինչև 2010 թվականը Հայաստանում ջրի զտման 5 կայան պատրաստ կլինեն շահագործման: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Հայաստանի նախագահին կից Սևան լճի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Նրա խոսքերով, նախագծի ընդհանուր արժեքը 7,5 մլն դոլար է, որը կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): Կայանները գտնվում են հինգ քաղաքներում` Սեւանում, Ջերմուկում, Վարդենիսում, Գավառում եւ Մարտունիում:

Մինչդեռ բուն կայանների կառուցումը դեռ չի սկսվել, քանի որ ծրագիրը նախագծման փուլում է: Մովսիսյանի խոսքերով, ներկայումս բանակցություններ են տարվում EBRD-ի հետ ծրագրի ընդլայնման հեռանկարների հետ կապված: «Այսօր մենք բանակցում ենք Եվրոպական բանկի հետ, որպեսզի ընդլայնենք ծրագիրը, սկսենք նմանատիպ զտիչ կառույցների եւ կոյուղագծերի կառուցումը ափամերձ համայնքների համար»,- նշեց նա: