Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ տեխնոլոգիական ընկերություններին անհրաժեշտ է պայքարել կեղծ լուրերի դեմ, հաղորդում է Telegraph–ը։

«Բոլոր տեխնոլոգիական ընկերություններին անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան նվազեցնել կեղծ լուրերի քանակը»,– պարբերականի հետ զրույցում ասել է Կուկը։

Նրա խոսքով, որոշ մարդկանց համար ճշմարտությունը անհասանելի է մնում, ինչը «որոշ իմաստով սպանում է նրանց ուղեղը»։ Կուկը նաեւ նշել է, որ ձենարկվող միջոցները պետք է համահունչ լինեն խոսքի եւ մամուլի ազատությանը։

«Մենք պետք է կրճատենք կեղծ լուրերի քանակը չսահմանափակելով խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը, սակայան նաեւ պետք է օգնենք օգտատերերին», – հայտարարել է Կուկը։