Խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի։ Այս մասին փետրվարի 11-ին, ելույթ ունենալով «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարում, հայտնել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ։ «Մեր թիմն ունակ է լուծել խնդիրներ ու Հայաստանը դուրս բերել այս խորը անդունդից։ «Հայկական վերածնունդը» իսկապես կայացած քաղաքական ուժ է։ Հայաստանն այսօր նոր թռիչքի կարիք ունի։ Ժամանակակից աշխարհում Հայաստանը դարձել է պետություն, որը հազիվ է ապահովում իր գոյությունը»,- նշել է Արթուր Բաղդասարյանը։