Wikileaks կայքը, որը գլխացավանք է դարձել ԱՄՆ-ի իշխանությունների համար՝ տարբեր գաղտնի նյութեր հրապարակելով Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին, բախվել է նոր սպառնալիքի՝ մրցակցության հետ:
Մի խումբ երիտասարդներ, այդ թվում Wikileaks-ի նախկին աշխատակիցներ, նախագիծ են ստեղծում, որը եւս գաղտնի նյութեր է հրապարակելու:
«Աֆղանական ռազմական թղթապանակի» հրապարակումից հետո Wikileaks-ից հեռացան շատ աշխատակիցներ՝ Wikileaks-ի ղեկավար Ջուլիան Ասսանջի հետ միջանձնային խնդիրների պատճառով:
Նոր նախագիծը ստեղծում է Ասսանջի նախկին մամուլի քարտուղար եւ օգնական, գերմանացի Դանիել Դոմշեյտ-Բերգը: Նա Wikileaks-ից հեռացել էր սեպտեմբերին:




























