Անգլիացի դպրոցականներին կառաջարկեն կիբերանվտանգության դասեր, որպեսզի նրանց շրջանում կարողանան բացահայտել ընդունակ երեխաների, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Երկրի կառավարությունը հայտնել է, որ այդ ձևով մտադիր է արդեն հիմիկվանից հոգ տանել ապագա կիբերանվտանգության ու որակյալ մասնագետների խնդրի լուծման մասին։
Սկզբնական շրջանում ծրագրին կմասնակցի 14 տարեկան մոտ վեց հազար դպրոցական, որոնք շաբաթական չորս դասաժամ կհաճախեն։
Հինգ տարվա ժամկետով նախատեսված նախագծի համար ծախսվելու է մոտ 25 մլն դոլար։
Հետագայում հեռանկարային դպրոցականներին դրամաշնորհներ կտրամադրեն ու կապահովեն աշխատանքով այդ ոլորտում։
Հիմա Բրիտանիայում կիբերանվտանգության ոլորտում մոտ 58 հազար աշխատող է ներգրավված։ Ըստ կառավարության կիբերհանցագործությունները նույնքան վտանգավոր են որքան ահաբեկչությունը, լրտեսությունն ու զանգվածային ոչնչացման զենքը։




























