Թեհրանը կարող է Ռուսաստանին թույլատրել օգտագործել իր օդային տարածքը Սիրիայում ցամաքային գործողություններին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է ԻՐանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար ԱԼի Շամխանին, փոխանցում է ԻՐՆԱ-Ն։
«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը ընդարձակ է ու ծավալուն։ Անհրաժեշտության դեպքում հավանական է, որ ռուսական օդանավերին հնարավորություն կտրվի թռչել Իրանի օդային տարածքի վրայով»,- մեջբերում է նրա խոսքը գործակալությունը։




























