Մեծ Բրիտանիա կատարած անհաղջող այցից հետո Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է առաքելական այց կատարել Իսպանիա: Սանտյագո-դե-Կոմպոստելա օդանավակայում նոյեմբերի 6-ին Պապին դիմավորել է Իսպանիայի թագաժառանգ արքայազն Ֆելիպեն, կառավարության անդամներ եւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:  

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հանդիպման արարողության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը ընդգծել է,  որ  ժամանել է Սանտյագո որպես ուխտավոր, որպեսզի խոնարհվի սուրբ Հակոբի մասունքների առջեւ, որոնք պահվում են այդ քաղաքի մայր տաճարում:

«Մարդը միշտ գտնվում է բարձրագույն ճշմարտության փնտրտուքներում: Այդպես էլ Եկեղեցին բերում է Քրիստոսի ճշմարտությունը, որն ամրապնդում է նրա հավատքը ներկայի եւ ապագայի հանդեպ»,- ասել է Պապը:

Հանդիպման արարողությունից հետո Հռոմի Պապի շքախումբն ուղեւորվել է քաղաքի մայր տաճար, որտեղ սուրբ Հակոբի մասունքների առջեւ խոնարհվելուց հետո Պապը մատուցել է պատարագ` 10 հազար հավատացյալների ներկայությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հռոմի պապի այցը Իսպանիա կտեւի երկու օր: