Ռուսաստանցի լրագրողները դիմել են երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` պահանջելով գտնել եւ պատժել Կոմերսանտի թղթակից Օլեգ Կաշինի վրա հարձակվածներին:

«Նոյեմբերի 5-ի երեկոյան Մոսկվայում գազանաբար ծեծի է ենթարկվել մեր գործընկեր, լրագրող Օլեգ Կաշինը: Վլադիսլավ Լիստյեւի սպանության օրից անցել է 15 տարին: Աննա Պոլիտկովսկայան սպանվել է չորս տարի առաջ:  « Խիմկինսկայա պրավդայի» խմբագիր Միխայիլ Բեկետովը հաշմվել է նախանցած տարվա նոյեմբերին: Այդ հանցագործությունները մինչեւ այսօր բացահայտված չեն», - ասվում է հայտարարության մեջ:

Լրագրողները պահանջում են Կաշինի եւ մյուսների գործերի արդյունավետ հետաքննություն եւ հանցագործության բացահայտում, հաղորդում է Gazeta.ru-ն: