Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի ուսանող-ինժեներները հույս ունեն Արեգակնային համակարգի առաջին «լուսնային» գարեջրագործները դառնալ՝ իրենց համարձակ ծրագիրն իրականացնելով Լուսնի մակերեւույթին: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Իրենց Team Original Gravity կոչող վեց ուսանողները Lab2Moon մրցույթում ընտրվել են 3.000 թիմերից եւ 24 այլ թիմերի հետ պայքարելու են հնդկական տիեզերական լուսնագնացում տեղ ունենալու հնարավորության համար:
Տիեզերական սարքի թողարկումը ծրագրվում է այս տարվա դեկտեմբերին: Քալիֆորնիացի ուսանողների հիմնական նպատակը լուսնային պայմաններում թթխմորի պահվածքի վերլուծությունն է:
Ներկայում ուսանողները փորձում են սարք ստեղծել, որը «լուսնային» գարեջուր է եփելու՝ հաշվի առնելով անվտանգության պահանջները, ցածր ձգողականությունն ու մթնոլորտի բացակայությունը:




























