Ամերիկյան mPower Technology ընկերությունը բարակ, ճկուն եւ թեթեւ արեւային մարտկոց է մշակել, որը կարելի է հեշտությամբ փակցնել, օրինակ, դրոնի կամ որեւէ գաջեթի մակերեսին՝ զգալիորեն ավելացնելով դրա ֆունկցիոնալությունը: Այս մասին գրում է Hi-News.ru-ն:
Մշակումը կոչվում է «Dragon SCALE», քանի որ դրա արտաքինն իսկապես ավելի շատ թեփուկ է հիշեցնում, քան արեւային մարտկոց:
Սովորական արեւային մարտկոցները չի կարելի ճկել. դրանք անմիջապես կկոտրվեն: Իսկ «թեփուկը» նման թերություն չունի, այդ պատճառով, ըստ mPower Technology-ի ղեկավար Մուրատ Օկանդանի, մոտ ապագայում կկարողանան փոխել արեւային էլեկտրաէներգիայի շուկան:
Նոր արեւային մարտկոցների գինն ու վաճառքի ժամկետների մասին մշակողներն առայժմ ոչինչ չեն հայտնում:




























