Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը: «Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:
Amnesty International-ին հայտնի չէ որեւէ այլ դեպք, երբ առանց թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի իշխանություններն արտահանձնման հայց են ներկայացրել:
Կազմակերպությունում կարծում են, որ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը եւ նրա դեմ մեղադրանքները գլխավորապես կապված են նրա բլոգի հետ, մասնավորապես, Ադրբեջանի սահմանամերձ հսկողության համակարգի եւ երկրում սոցիալական անհավասարության շուրջ նրա քննադատության հետ:
Ինչ վերաբերում է սահմանի ապօրինի հատման քրեական մեղադրանքներին, կազմակերպությունը պնդում է, որ ապօրինի սահմանահատումը չի կարելի դիտարկել որպես հանցագործություն:
Այսպիսով, Amnesty International-ն կարծում է, որ նրա ձերբակալությունն ամենաթողություն է, եւ պահանջում է դադարեցնել Լապշինի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնելով, որտեղ նա խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի այլ տեսակների սպառնալիքի տակ է, բելառուսական իշխանությունները, ըստ կազմակերպության, չեն կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները:



























