Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մոտ հարյուր հազար պետական ծառայողներ դուրս են եկել բողոքի երթի` ընդդեմ աշխատավարձի կրճատման:

Սոցիալիստների կառավարությունը Եվրամիության ճնշման տակ ընդունել է պետական ծախսերը 5 միլիարդ եվրոյով կրճատելու ծրագիր: Կրճատման նպատակը բյուջեի դեֆիցիտի հաղթահարումն է, գրում է Ռոսբալթը:

Այդ միջոցառումների հետեւանքով, բյուջետային ֆինանսավորումն ունեցող հիմնարկությունների աշխատակիցների աշխատավարձը կկրճատվի տասը տոկոսով: