«Ավատար» եւ «Տիտանիկ» համաշխարհային բլոքբաստերների հեղինակ Ջեյմս Քեմերոնը Ֆորբսի վարկածով գլխավորել է  Հոլիվուդի ամենաազդեցիկ գործիչների ցուցակը:

Ամերիկացի կինոռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը համարվում է մոլորակի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը: Նրա ինը ֆիլմերը վարձույթում հավաքել են 5,5 միլիարդ դոլար, «Ավատարն» ու «Տիտանիկը» ստացել են 14 Օսկար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հոլիվուդի ազդեցիկ գործիչների թվում նշվել են նաեւ Գեղարվեստական եւ հեռուստատեսային պրոդյուսերների ալյանսի նախագահ Քերոլ Լոմբարդին, փաստաբան Մարկ Թոբերոֆը, կատակերգական սերիալների պրոդյուսերներ Չաք Լորին ու Սթիվ Լեւիտանը, պրոդյուսեր եւ սցենարիստ Քրիս Նոլանը,  Comcast ընկերության նախագահ եւ գլխավոր մենեջեր Բրայան Ռոբերտսը: