Ադրբեջանում այսօր, նոյեմբերի 7-ին Միլի մեջլիսի պատգամավորների ընտրություններ են: Ընտրական տեղամասերում կանցկացվի նաեւ exit-poll` ընտրողների հարցում:

Հետազոտությունների ELS կենտրոնի ղեկավար Իրադա Յագուբովայյի խոսքով, exit-poll-ին կմասնակցի 4,5 միլիոն ընտրողներից մոտ 240 հազարը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ յուրաքանչյուր տեղամասում 100-120 ընտրողի հարցման դեպքում կարելի է հստակ պատկեր ստանալ արդյունքների մասին, գրում է  1news.az գործակալությունը: