Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում Միլանի Ինտերը սեփական խաղադաշտում հանդիպեց Ա սերիայի հետնապահներից մեկի` Բրեշիայի հետ եւ չկարողացավ հաղթանակ տանել: Հյուրերը հաշիվը բացեցին արդեն 14-րդ րոպեին: Աչքի ընկավ Անդրեա Կարաչիոլոն: Ինտերին պարտությունից փրկեց Սամուել Էտո`Օ-ն, որը 73-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:





























