Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը սեփական էջ է բացել Չինաստանում ամենամեծ տարածում ունեցող WeChat սոցցանցում։ Առաջին տեղադրված նյութը 30–վայրկյանանոց հոլովակն է, որտեղ Գեյթսը նախ չինարենով հայտնում է սեփական բլոգը բացելու մասին, ապա անցնում է իր համար հարազատ անգլերենի եւ հայտնում, թե այսուհետ կիսվելու է իրեն հանդիպած մարդկանց, ընթերցած գրքերի եւ քաղած դասերի մասին տպավորություններով, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Գեյթսի բլոգում, որն արդեն հասցրել է այցելել 100 հազար օգտատեր, տեղադրվել է լուսանկար՝  արված սիրահարների օրվան ընդառաջ. Բիլ եւ Մելինդա Գեյթսերը նստած են բազմոցին, իսկ չինարեն հիերոգլիֆներով գրված է «Փետրվարի 14. Շարունակությունը՝ հաջորդիվ»։

Նշենք, որ WeChat–ի օգտատերերի թիվը հասնում է 900 միլիոնի, ընդ որում՝ 700 միլիոնը բնակվում են Չինաստանից դուրս։