Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի մարզում իր հնարավորություններն է փորձել Ֆորմուլա-1-ի բոլիդի ղեկին: Պուտինը հագել է Ֆոմուլա-1-ի հատուկ համազգեստ, դրել է Ռուսաստանի զինանշանով սաղավարտ: Ստանալով մասնագետի հրահանգները` Պուտինը բոլիդ նստելիս նշել է, որ իր հին Զապորոժեցում ավելի շատ տեղ կար: Մի քանի ժամ Պուտինը եղել է ղեկին, շրջադարձերից մեկում նա չի կարողացել վերահսկել ընթացքը, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Համակարգիչն առավելագույն արագություն է գրանցել ժամում 240 կմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: